ՕՐՀՆԵՐԳ
Ամեն հայի մեջ հավատ կա անսպառ
Որ ուժ է տալիս հույսի, երազի,
Որ ուժ է տալիս` անցնելու
Ճամփան այս դարավոր խաչի
Բաց պահեք սրտերը ձեր մարդիկ
Հաղթությամբ անսպառ հոգու,
Վառ պահեք գալիք օրերի
Հույսն անմար ու կենսատու
Թող որ արևը մի լուսաբացի
Բոլոր հայերին ժպտա միասին,
Դու եղիր արծիվ,
Հայ Միասնության զինվոր դու էլ դարձիր
|
|
Արթնացիր ժպիտով,
Քայլիր ճախրելով,
Նկատիր կողքինիդ,
Խոսիր անկեղծ,
Լսիր համբերատար,
Օգնիր անշահախնդիր,
Սիրիր ջերմորեն,
Նվիրվիր անմնացորդ,
Գոհացիր քեզ տրվածով,
Հիացիր բնությամբ,
Զարմացիր մանկան պես,
Պարգևիր ուրախություն,
Հիշիր արմատներդ,
Մի մոռանա Աստծուդ,
Բաց հոգուդ դռները,
Ձեռքդ մեկնիր ինձ,
ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ |