ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԲԼՈԳ

ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ`
Գրիգոր Բաբախանյան
(Մաչանենց)

Աշխարհում շատ հարցեր կան, որ կարող են սպասել, սակայն ոչ աճող մանուկը, քանի որ այսօր չհղկված սերունդը
վաղվա անորակ հասարակությունն է:
Ամեն երեխա մի անհատականություն է, և մեծահասակները պետք է զգույշ լինեն,
որպեսզի այս դաժան դարի վազքում նրանք լինեն ամենաքիչ տուժողները, և ոչ մի երեխայի հոգում չփշրվեն երազները:
Այս դժվարին գործին մասնակից ես նաև դու:
Համագործակցության ձեռք ենք մեկնում քեզ և ասում `

ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ...

 

ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ բ.մ.հ.կ-ն իր գործունեությունը սկսել է 1987թ.-ին,
իսկ պաշտոնապես գրանցվել է 1990 թ-ին` դառնալով նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը

ՀՄԽ-ն հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին և հիմնարժեքներին

ՀՄԽ-ն իրականացրել է բազմաթիվ կրթական, սոցիալական, մշակութային, առողջապահական, իրազեկման ծրագրեր

 

ՀՄԽ-ն դավանում է Հայ Առաքելական եկեղեցուն

Կ'օրհնեմ Հայ Միասնության Խաչ կազմակերպութիւնը, ակնկալելով, որ ան մնայ իր կոչումին մէջ
և մատաղ սերունդին սերմանէ բարի հունտեր

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի օրհնությունը

Հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ապահովել լիարժեք մանկություն խոցելի խմբի երեխաների համար (կարիքավոր, հաշմանդամ և ծնողազուրկ), աշխատելով նրանց ընտանիքների և համայնքների հետ

ՀԻՄՆԱՐԺԵՔՆԵՐ
ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ
  • Սեր
  • Հավատ
  • Հայրենասիրություն
  • Մարդասիրություն
  • Միասնականություն
  • Պատասխանատվություն
  • Արդարություն
  • Նվիրվածություն
  • Ինքնատիպություն
  • Կրթություն արվեստի միջոցով

 

ՆՊԱՏԱԿՆԵՐ

  • Բացահայտել և զարգացնել երեխաների հմտությունները և կարողությունները
  • Պատրաստել երեխաներին` դառնալու իրենց երկրի պատասխանատու քաղաքացիներ և ապագայի կերտողներ
  • Նպաստել երեխաների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը ազգային և համամարդկային հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցով
  • Խրախուսել ընտանիքների և համայնքների ակտիվ ներգրավմանը զարգացման գործընթացներում

ԱՐՎԵՍՏԱՑ ԴՊՐՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԴՊՐՈՑ

Ծրագրի շրջանակներում ուսուցանվում է `

  • Հայկական ազգային խոհանոցի պատմությունից
  • Հայկական ազգային տոների կերակուրների պատրաստում
  • Օտար ազգերի խոհանոց
  • Աղցանների պատրաստում և ձևավորում
  • Խմորեղենների պատրաստում և ձևավորում
  • Ֆուրշետ
  • Սեղանի ձևավորում
  • Առողջ սնունդ և առողջ ապրելակերպ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համակարգչային կենտրոնում դասավանդվում են հետևյալ ծրագրերը`

 
  • Windows օպերացիոն համակարգ
  • Windows օպերացիոն համակարգի ստանդարտ ծրագրեր`
    Notepad, WordPad, Paint
  • Microsoft Word, Excel, Power Point
  • Internet
  • Adobe Photoshop
  • Corel Draw