ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1- 7

«Մաչանենց» արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ»  բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի ,  «Նեբուլա» ընկերության,  «Մաչանենց վայն-ի» աջակցությամբ:

Տեղեկատվական հովանավոր՝ «Առփի մեդիա» ընկերություն։

 Սիմպոզիումի գործընկեր՝ Հայաստանի նկարիչների միություն։

 

1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Սիմպոզիումի նպատակն է՝

·   Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և       փոխանակվել փորձով:

·   Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի   հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

 

«Մաչանենց» արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիումի խորագիրն է 
                                                  «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ»։
Սիմպզիումը նվիրվում է բնության նվիրյալ, գեղանկարիչ՝ Ապրեսիկ Ալոյանի հիշատակին:

Սիմպոզիումի վերջին օրը՝ Հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: 

Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։

Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ։

 

2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 


Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:

Մասնակցության հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 25-ը։

 


   3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

·       Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:
·       Տրվում է մասնակցության վկայական:
·       Ստեղծագործելու թեման ազատ է:
·       Հայաստանից դիմած նկարիչների մասնակցությունն անվճար է։
·       Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:
·       Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ստեղծված գեղանկարների ՄԻՋԱԶԳԱՅԻՆ                              ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։
·       «Մաչանենց»  սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային  կատալոգում կներառվեն                      սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:
·       Սուրճը, թեյը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկությունը։
·       Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:
 

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝


     ·       Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2  նկար և նվիրում սիմպոզիումի                ֆոնդին:
     ·       Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը: 
     ·       Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:  
     ·     Սիմպոզիումի ընթացքում ծնված գեղանկարները մասնակիցները նվիրում են «Հայ               Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական                                          կազմակերպությանը։ Գեղանկարների հետագա տնօրինման իրավունքն ամբողջությամբ        անցնում է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ին։

 

5. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 
     Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
      Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:

     Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
        Ստեղծագործելու թեման ազատ է։

 

6. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

 

ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 

ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36 

WhatsUp/Viber:  (+374) 94-32-10-45
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com 

 

ՖԵՅՍԲՈՒՔ՝

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ՝

https://www.facebook.com/CAUNGO/

Մաչանենց տուն՝

https://www.facebook.com/machanentshouse/

Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում՝

https://www.facebook.com/machanentsartsymposium/

Ցուցահանդեսի բացում՝

https://bit.ly/3x1SpXh













ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ
 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 – 7
  

ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-7




            ՕԳՈՍՏՈՍԻ 13-20

Հայաստանի արվեստագետների մասնակցության հայտ

«ՎՐՁԻՆՆԵՐԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ» 
ՕԳՈՍՏՈՍԻ 13-20

«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:  Սիմպոզիումի
գործընկերն է Հայաստանի նկարիչների միությունը։



1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ


          Սիմպոզիումի նպատակն է՝
-  Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումի խորագիրն է «ՎՐՁԻՆՆԵՐԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ»։
Սիմպոզիումի հիմնադիրներ Գրիգոր Մաչանենցի և Ընծայի պապիկը շատ է սիրել համբուրել, այդ պատճառով նրան ժողովուրդը տվել է «Մաչանենց» անունը։ «Մաչ» նշանակում է համբույր («Մաչան»՝ համբուրող մարդ)։ Սիմպոզիումը ի պատիվ այդ սիրո մեծ վարպետի կոչվում է «Մաչանենց»։ Սիմպոզիումի ընթացքում մասնակից նկարիչները որպես սիրո կնիք կթողնեն իրենց շրթունքի հետքը և գրառում կանեն համբույրի մատյանում։ Այն կտեղադրվի ՀՄԽ-ի թանգարանում։
 Սիմպոզիումի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։

2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումին կարող են դիմել միայն այն արվեստագետները, ովքեր չեն մասնակցել նախորդ 4 սիմպոզիումներին։   
Շնորհակալություն ենք հայտնում նախորդ 4 սիմպոզիումների բոլոր մասնակիցներին և սիրով սպասում ցուցահանդեսի բացմանը։
Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com  էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:


      3.   ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կազմակերպող կողմը տրամադրում է՝ 
·       Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
·       Հյուրանոցում 7 օր կեցություն
·       3 անգամյա սնունդ
·       Անսահմանափակ սուրճ և թեյ
·       2 կտավ
·       Մշակութային երեկոներ
·       Մասնակցության վկայական
·       Էքսկուրս ՝
o   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / 4-րդ դար/
o   Սբ Գայանե եկեղեցի / 7-րդ դար/
o   Սբ Հռիփսիմե եկեղեցի / 7-րդ դար/
o   Զվարթնոց տաճար / 7-րդ դար/
o   Էջմիածին քաղաքի պատմաազգագրական  թանգարան
o   Էքսկուրսիա Երևանում /Հայաստանի մայրաքաղաք/
o   Այց Գառնիի տաճար (1-ին դար), Գեղարդի վանքային համալիր (4-րդ դար)
 Մասնակիցը  հոգում է ՝
·       200$ մասնակցության վճար
·       ճանապարհածախս
·       անհրաժեշտության դեպքում՝ վիզայի ծախս
·       յուրաքանչյուր մասնակից պատկերասրահին է նվիրելու 2 աշխատանք, որոնք ծնվելու են սիմպոզիումի ընթացքում
·       ներկեր և վրձիններ


4. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
   
Որտե՞ղ են գիշերելու մասնակիցները
Մասնակիցների գիշերակացը տրամադրում է սիմպոզիումի աջակից «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։ Մասնակիցները կգիշերեն «Մաչանենց» հյուրատան հարմարավետ սենյակներում: Նկարիչները կիսելու են 4 տեղանի, 3 տեղանի և երկտեղանի սենյակներ։
Հյուրատան մանրամասներին կարողեք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
   Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
   Ստեղծագործելու թեման ազատ է։


5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ


ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36 
Հեռ.  (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com 
Կայք : www.cau.am




Ֆեյսբուք՝ www.facebook.com/CAUNGO/
                www.facebook.com/machanents/
                  www.facebook.com/machanentsartsymposium/
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2163576300343485
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2154360131265102



2018թ․-ի հոկտեմբերի 1-ից 7-ը Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ում անցկացվեց «Մաչանենց» արվեստի միջազգային 4-րդ սիմպոզիումը, որին մասնակցում էր 16 երկրից շուրջ 70 արվեստագետ։ Այս տարի սիմպոզիումը նվիրված էր գինու արարմանը և կոչվում էր «Գինու գույնը»՝ խորհրդանշելով Նոյ նահապետի կողմից Արարատ լեռան ստորոտում խաղողի առաջին որթատունկի տնկումը։ Սիմպոզիումի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեցին մշակութային երեկոներ, այցելություններ պատմամշակութային վայրեր։ 
Սիմպոզիումի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, սակայն մեզ մոտ քառատոն էր՝ նշում էինք նաև Էջմիածին քաղաքի 2703 ամյակը, Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի 31 ամյակը, Հայ Միասնության Խաչի և «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի ծննդյան տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը, մտավորականներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր: Երեկոյի ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի մասնակիցները ստացան վկայականներ, հիմնվեց «Խաղաղության գինու թանգարան», որի առաջին ցուցանմուշը դարձավ սիմպոզիումի առաջին օրը մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից պատրաստված գինին`յուրահատուկ շշերով: Միջոցառման հատուկ հյուրն էր Ֆորշը, ով ողջունեց իր երգով: Իսկ վերջում`հյուրերը շրջեցին ցուցասրահներում`ծանոթանալով սիմպոզիումի ընթացքում ստեղծված արվեստի գործերին:


Տեղեկություններ

1. «ՄԱՉԱՆԵՆՑ» արվեստի միջազգային  սիմպոզիում 2018 բացում




«ՄԱՉԱՆԵՆՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ  ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԹԻՄ
ՀՀԱրմավիրի մարզք.Էջմիածին 1101, Շահումյան 36
Համակարգող՝ Տաթև Խանոյան
Հեռ.: (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10

www.facebook.com/machanentsartsymposium