ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳՐԵՐ


Հարգելի բարեկամ,
«Հայ Միասնության Խաչը» 1991թ․-ից գործունեություն է ծավալում Էջմիածին քաղաքում, հարակից համայնքներում և Ճամբարակի շրջանի սահմանամերձ համայնքներում՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: 
Դուք նույնպես կարող եք մասնակից լինել այս բարի գործին՝ կատարելով նվիրատվություն՝ պարգևելով ժպիտներ ու փոխելով կյանքեր: Մեզ համար անգնահատելի է յուրաքանչյուր ներդրում, որ Դուք կկատարեք ՝ աջակցելով մեր դժվարին առաքելության իրականացման գործին։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր կողմից նախագծված մի քանի ծրագրեր, որոնք Ձեր աջակցության կարիք ունեն։