«Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2017

«Վրձնահարված Նոյի երկրում»
         
 Ջրհեղեղից հետո
Արարատ լեռից իջնելով՝
Նոյ նահապետը
առաջին որթատունկը
տնկեց Արարատ լեռան լանջին՝
Հայաստան աշխարհում:

«Մաչանենց» միջազգային սիմպոզիումը արդեն 3-րդ տարին է կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝   Էջմիածնի քաղաքապետարանի , «Մաչանենց տուրիզմև արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն  էթնիկ  մարզային կենտրոն»-ի աջակցությամբ: 2017թ.-ի սիմպոզիումը նվիրված է ջրհեղեղից հետո մարդկության վերածննդին և անց է կացվելու մայիսի 15–22-ը Հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում։

                             1.   ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

      Սիմպոզիումի նպատակն է՝
 Հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
   Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայ մշակույթի զարդ՝  խաչքարի ստեղծմանը։ Սիմպոզիումի ընթացքում հրավիրված կավագործ վարպետը կպատրաստի հայկական խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող կավե նմուշներ, որոնք կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը։
   Սիմպոզիումի վերջին օրը, մայիսի   22-ին, տեղի կունենա սիմպոզիումի արդյունքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ: Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն ներկայացուցիչներ հոգևոր դասից, պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ 
                               

2.ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն համապատասխան ձևաչափով լրացված մասնակցության հայտը ինքնակենսագրական, 1 լուսանկար, 10 նկարներից բաղկացած պորտֆոլիո info@cau.am էլ. հասցեին մինչև 2017թ.-ի ապրիլի 15-ը։ 


3.ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կազմակերպող կողմը տրամադրում է`
  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Հյուրանոցում 8 օր կեցություն և 3 անգամյա սնունդ
  •  2 կտավ (չափսերը՝ ըստ նկարչի նախընտրության)
  •  Էքսկուրս  ՝  
§  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / 4-րդ դար/
§  Սբ Գայանե եկեղեցի / 7-րդ դար/
§  Սբ Հռիփսիմե եկեղեցի / 7-րդ դար/
§  Զվարթնոց տաճար / 7-րդ դար/
§  Այց Խոր Վիրապ / 17-րդ դար/, որտեղից կդիտենք Բիբլիական Արարատ լեռը
§  Էջմիածին քաղաքի պատմաազգագրական  թանգարան
§  Էքսկուրսիա Երևանում

ՆՇՎԱԾ   ՎԱՅՐԵՐՈՒՄ  ԵՂԱԾ  ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՅԻ ՆՈՐ         ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


Մասնակիցը՝
  •  պետք է հոգա ճանապարհածախսը
  •  անհրաժեշտության դեպքում վիզայի ծախսը
  •  ներկեր և վրձիններ բերում է մասնակիցը
  • յուրաքանչյուր մասնակից պատկերասրահին է նվիրելու 2 աշխատանք, որոնք ծնվելու են սիմպոզիումի ընթացքում
  •  200$ մասնակցության վճար
4.  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Որտե՞ղ են գիշերելու մասնակիցները
Մասնակիցների գիշերակացը տրամադրում է սիմպոզիումի աջակից «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։ Մասնակիցները կգիշերեն «Մաչանենց» հյուրատան հարմարավետ համարներում՝ 1 սենյակում 2-4 անձ։ Հյուրատան համարներում առկա են օդափոխիչներ, անվճար wi-fi ծածկույթ, սառնարան, թեյի ու սուրճի անվճար հարմարություններ, լվացքի հարմարություն։

Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
   Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց այգում։ Տարածքը գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնում, սակայն, ցանկության դեպքում, մասնակիցները կարող են ստեղծագործել քաղաքի որևէ այլ անկյունում։

Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
   Ստեղծագործելու թեման ազատ է։ Նկարիչներն իրենք են որոշում ինչ թեմայով նկարել։

Կարող են 2-ից ավել նկարներ նկարել
  Հայ Միասնության Խաչի տարածքում գործում է հուշանվերների սրահ, որտեղից մասնակիցները  կարող են գնել իրենց նախընտրած չափի կտավներ և նկարել։ 

5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ.  (+374) 93 58 95 10 Էլ. փոստ : info@cau.am
Կայք. 
www.cau.am
Ֆեյսբուք. www.facebook.com/CAUNGO/
Տեղեկություններ

«Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2016




«Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2015