
Հայ Միասնության Խաչ բմհկ-ն USAID-ի եւ Counterpart international-ի ֆինանսավորմամբ Էջմիածնի և հարակից գյուղերի 12 դպրոցներում և ՀՄԽ-ում իրականացրեց «Երեխաներին իրավունքերի իրազեկում արվեստի միջոցով» ծրագիրը:
Երկու շաբաթ ՀՄԽ-ի թատերական խումբը շրջեց Արմավիրի կրթական օջախներով:
Ծրագիրը, որի նպատակն էր երեխաներին իրազեկել իրենց իրավունքների մասին, ներառում էր երկու ինտերակտիվ ներկայացումներ, ինտերակտիվ խաղ, քննարկումներ ու երեխաներին իրավունքների մասին իրազեկելու տարբեր մեթոդներ:
Նրանք մեծ աշխուժությամբ մասնակցում էին թե ներկայացումներին, թե ինտերակտիվ խաղին, լրացնում մինչ այդ բաժանված հարցաթերթիկները, որտեղ գնահատվում էր նրանց իմացությունը իրենց իրավունքների մասին: Յուրաքանչյուր ներկայացումից հետո աշակերտները կրկին լրացնում էին հարցաթերթիկ եւ ստանում ՄԱԿ –ի կողմից ընդունված երեխաների իրավունքների կոնվենցիան:
Ուսուցիչներից և տնօրեններից շատերը,արտահայտելով իրենց կարծիքը,մատնանշում էին մի կարևոր փաստ. Երեխաներն ամեն օր իրազեկվում են իրենց իրավունքների մասին,սակայն մեկ ու կես ժամ տևողությամբ մատուցման այս ձևը խորը և ամբողջական հետք է թողնում նրանց վրա:
Ծրագրի ավարտին`սեպտեմբերի 29-ին յուրաքանչյուր մասնակից դպրոցից 5 աշակերտ ներկայանալու է վերը նշված թեմայով ՀՄԽ-ում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը, որն էլ ավելի ամբողջական կդարձնի կրթահամալիրների` իրավունքների իրազեկման ցուցանիշը: Քննարկմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ Արմավիրի մարզպետարանից, իրավապահ մարմիններ, դոնոր կազմակերպություններից, լրատվամիջոցներ: Մասնակցել անկացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 28-ը ժամը 17:00-ը: Մուտքն անվճար է: