«Պատանեկան ներկայացումների միջոցով պատրաստվածություն ընդդեմ աղետների»

2015թ. հունիսի 1-ից «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն իրականացնում է «Պատանեկան ներկայացումների միջոցով պատրաստվածություն ընդդեմ աղետների» կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նորարարական ներկայացումների միջոցով իրականացնել աղետների ռիսկերի նվազեցման կրթություն: Ծրագրով նախատեսվում է կազմակերպել իրազեկման բնույթի ներկայացումների դիտում Էջմիածնի և հարակից համայնքերի դպրոցների 1500 աշակերտների համար: Ծրագրի շրջանակներում 22 ներկայացումներ տեղի կունենան սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՉԱՆԵՆՑ» թատրոնում: Ծրագիրը ֆինանսավորում է «ԱՄՔՈՐ» կազմակերպությունը:

Դերասանական կազմ 
Ներկայացումների դերասանական կազմում են «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի Արվեստաց դպրոցի թատրոնի խմբակի սաները:



Մերի Սահակյան
Գրիգոր Կիրակոսյան
Լոլա Բաբախանյան



Շուշանիկ Թալասյան
Ռաֆայել Թալասյան
Սյուզաննա Գրիգորյան

Նախապատրաստական աշխատանքներ 
Ծրագրի գործընկեր «Մաչանենց» թատրոնի կողմից պատրաստվել է ներկայացումների համար պաստառ, որը տեղադրվել է Էջմիածին քաղաքի կենտրոնում: Պաստառի վրայի օրերը փոխվում են՝ համապատասխան ներկայացումների օրերին:

Ներկայացման ռեժիսորի կողմից իրականացվել է հայտնի մուլտֆիլմերի երգերի խոսքերի փոփոխություն, որից հետո  ձայնագրվել են երգերը: Երգերն օգտագործվում են ներկայացման մեջ և նույնպես ուսուցողական բնույթ ունեն: Կատարողներն են «Մաչանենց» թատրոնի պատանի դերասանները:







Պրեմիերա 
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Մենք աղետից չենք վախենում» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը առաջինը դիտեցին «Վաղարշապատի Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի և Ծիածանի միջնակարգ դպրոցի» աշակերտները: Պրեմիերայի պաշտոնական հյուրերի շարքում էին Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Գայանե Սայադյանը, Արմավիրի մարզային փրկարար վարչության ներկայացուցիչները, և ծրագրի ֆինանսավորող «ԱՄՔՈՐ» կազմակերպության ներկայացուցիչ՝ Անահիտ Գասպարյանը:


Ծրագրի շահառուները 
Կայացել է ծրագրով նախատեսված 22 ներկայացման դիտում, որին մասնակցել են Էջմիածնի և հարակից համայնքների հետևյալ դպրոցների աշակերտները՝ 7-րդ դպրոցի 117 (57 աղջիկ, 60 տղա), 3-րդ դպրոցի 30 (17աղջիկ, 13տղա), 11-րդ դպրոցի 32 (17աղջիկ, 15 տղա), 8-րդ դպրոցի 30 (20աղջիկ, 10 տղա), 6-րդ դպրոցի 30 (18աղջիկ, 12տղա), 4-րդ դպրոցի 26  (14 աղջիկ, 12 տղա), 9-րդ դպրոցի 31  (27 աղջիկ, 4 տղա), 5-րդ դպրոցի 31 ( 25 աղջիկ, 6 տղա), 2-րդ դպրոցի 29  (22 աղջիկ, 7տղա), 1-ին դպրոցի 27  (14 աղջիկ, 13 տղա), և հարակից համայքների՝ Ծիածանի դպրոցի 37  (18աղջիկ, 19տղա), Մուսալեռի դպրոցի 30  (16 աղջիկ, 14 տղա), Ապագայի դպրոցի 29  (15աղջիկ, 14 տղա), Ոսկեհատի դպրոցի 30  (15 աղջիկ, 15 տղա), Հայթաղի դպրոցի 31  (24 աղջիկ, 7տղա), Թաիրովի դպրոցի 37,  (25 աղջիկ, 12 տղա), Առատաշենի դպրոցի 34  (23 աղջիկ, 11 տղա), Մրգաստանի դպրոցի 30  (18 աղջիկ, 12 տղա), Գայի դպրոցի 75 (41 աղջիկ, 34 տղա), Պտղունքի դպրոցի 55 (32 աղջիկ 23 տղա), Ծաղկալանջի դպրոցի 60 (34 աղջիկ, 26 տղա), Նորակերտի դպրոցի 52 (28 տղա, 24 աղջիկ), ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի 155 (72 աղջիկ, 83 տղա), Հովտամեջի դպրոցի 77 (43 աղջիկ, 34 տղա), Գեղակերտի 79 (49 աղջիկ, 30 տղա):

Ներկայացումները Գետիկի հովիտում
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն և «Մաչանենց» թատրոնը  ծրագրի շրջանակներում հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Դպրաբակ և Մարտունի համայնքներում, որտեղ համայնքների երեխաներին ներկայացրեց «Մենք աղետից չենք վախենում ուսուցողական ներկայացումը»: Դպրաբակ համայնքի ակումբում կայացած ներկայացումը դիտեցին համայնքի 48 երեխաները, իսկ Մարտունի համայնքի մշակույթի պալատում կայացած ներկայացումը դիտեցին Մարտունի և հարակից Այգուտ, Գետիկ համայնքների 65 երեխաները:




Մրցույթ «Մենք աղետից չենք վախենում»
Նոյեմբերի 20-ին ծրագրի շրջանակներում կայացավ «Մենք աղետից չենք վախենում» մրցույթը:Մրցույթին մասնակցում էին ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի, Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցի, Էջմիածնի Վ.Ռշտունու անվան համար 11 հիմնական դպրոցի և Ծիածանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցույթի 3 փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցը, որն էլ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից արժանացավ պատվոգրի և խորհրդանշանական գավաթի: Մրցույթի ավարտին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցը և «ԱՄՔՈՐ» կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գասպարյանը հիմք դրեցին մի նոր ավանդույթի: Ծրագիրը ֆինանսավորող «ԱՄՔՈՐ» կազմակերպության համար պատրաստվել էր համագործակցության խորհրդանշական ծառ՝ ի նշան արդեն հաջող ավարտած և նոր մեկնարկվող ծրագրերի:




ԶԼՄ-ների անդրադարձը 
[Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին] ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ «ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ