Դեկտեմբերի 23-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցան ամանորյա տարեվերջյան հաշվետու միջոցառումներ: Առաջին միջոցառմանը ներկա էին ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի փոքրիկները, որոնց թվում սոցիալապես անապահով, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Միջոցառման ընթացքում ՀՄԽ-ի «Մաչանենց» թատրոնը հանդես եկավ «Ձյունե թագուհին» գունեղ ներկայացմամբ: Այնուհետև ներկաներին ողջունեցին և նվերներ բաժանեցին Ձմեռ պապը և Ձյունանուշը:
Միջոցառման ընթացքում ՀՄԽ-ի «Մաչանենց» թատրոնը հանդես եկավ «Ձյունե թագուհին» գունեղ ներկայացմամբ: Այնուհետև ներկաներին ողջունեցին և նվերներ բաժանեցին Ձմեռ պապը և Ձյունանուշը:
Մյուս միջոցառման սկիզբը ազդարարեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը շնորհավորելով ՀՄԽ-ի աշխատակիցների և սաների Ամանորը և Սուրբ Ծնունդը: Այնուհետև ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի խմբակների սաները ներկայացրեցին գեղարվեստական համարներ: Միջոցառման ընթացքում կենդանի կատարումներով հանդես եկավ Արվեստաց դպրոցի վոկալի դասարանը: Ներկաները Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ միասին խաղացին տարբեր մրցույթ խաղեր, իսկ հաղթողները ստացան նվերներ: Միջոցառման ավարտին Ձմեռ պապը և Ձյունանուշը Արվեստաց դպրոցի սաներին բաժանեցին նվերներ: Տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, ՀՄԽ-ի մանակական պատկերասրահում, բացվեց Արվեստաց դպրոցի նկարչության և խեցեգործության սաների աշխատանքների ցուցադրություն: Միջոցառման նվերները տրամադրել էին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի գործընկերներ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Գրանդ Քենդի» ընկերությունը և «Մաչանենց Տուրիզմ և Արտ» սոցիալական ձեռնարկությունը: