«Հայ Միասնության Խաչի» «ՄԻՐԶԱՅԱՆ» սրահը համակարգչային լսարանից մինչև թանգարան


2004 թվականին իրանահայ Միրզայանների ընտանիքը ժամանելով Հայաստան և ծանոթանալով «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի գործունեությանը ցանկություն հայտնեց աջակցել կազմակերպության առաքելությանը։
Ընտանիքի անդամ՝ օրիորդ Շուշիկ Միրզայանը ցանկություն հայտնեց իր եղբոր հիշատակին ՀՄԽ-ում կառուցել համակարգչային դպրոցի համար լսարան, որտեղ արտադպրոցական կրթություն կստանային հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ Էջմիածնից և հարակից համայնքներից:

2005թ. սրահի բացմանը անձամբ ներկա գտնվեցին օրիորդ Շուշիկ Միրզայանը և նրա ընտանիքի անդամները: Բացման օրվանից սրահը ծառայել է, որպես համակարգչային լսարան, այնուհետև ՀՄԽ-ի արվեստաց դպրոցի դասասենյակ, պատկերասրահ, իսկ այժմ սրահում գործում է “Մաչանենց” թանգարանը, որտեղ ցուցադրվում են հայ կենցաղավարման մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ: Ի հարգանք Միրզայան ընտանիքի և նրանց կատարած բարի գործի սրահում մշտապես կարող եք տեսնել Մաթեոս Միրզայանին նվիրված հուշատախտակը: