«Սևանից-Վան» խորագրով նկարչական սիմպոզիում ՀՄԽ-ում 2004թ.

2004թ. «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն նախաձեռնեց և կազմակերպեց Հայոց Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված «Սևանից-Վան» խորագիրը կրող նկարչական սիմպոզիումը: Սիմպոզիումի առաջին փուլի ընթացքում Էջմիածին քաղաքի նկարիչները ստեղծագործեցին ՀՄԽ-ում, որից հետո ստեղծագործական աշխատանքները շարունակվեցին Սևանում: Սիմպոզիումին հաջորդեց ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում ՀՄԽ-ում ցուցադրվեցին նկարիչների աշխատանքները: