«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում կայացավ «Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսի բացումը:
Սիմպոզիումը` «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»-ը խորագրի ներքո Էջմիածնում միավորել էր հայ և օտարազգի 36 նկարչի, 9 խաչքարագործի և խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանին: Միջոցառումը մեկնարկեց «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոց»-ի սաների կերտած խաչքարերի բացմամբ:

Մշակութային սիմպզիումն օրհնեց եւ բացման խոսքով հանդես եկավ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը:
Միջմշակութային երկխոսությանը նվիրված սիմպոզիումի նպատակն էր հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաեւ համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն: Ցուցահանդեսի բացումը վերապահվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Հյուրերը շրջեցին եւ ծանոթացան աշխարհի 7 երկրներից նկարչական սիմպոզիումին մասնակցող նկարիչների աշխատանքներին: Սիմպոզիումի յոթ օրերի ընթացքում ստեղծված կտավները կերտվել էին հայկական կոլորիտում` ջերմ եւ ընկերական մթնոլորտում:
Սիմպոզիումի բոլոր մասնակիցները մասնակցության վկայականներ ստացան: