Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նորաբաց «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում (ԻԷՄԿ) ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը անցկացրեց վարպետաց դաս:
Վարպետաց դասին մասնակցեցին ԻԷՄԿ-ի աջակից «Արփինետ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը և աշխատակիցները, և ոլորտով հետաքրքրված երիտասարդներ Էջմիածնից և հարակից համայնքներից: Հանդիպման ընթացքում Կարեն Վարդանյանը խոսեց հետևյալ թեմաների մասին՝ տեխնոլոգիական ձեռներեցությունը Հայաստանում, տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծման խթանումը Հայաստանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտը` որպես Հայաստանի տնտեսության առաջատար և քարշակ, ինովացիաները տնտեսության մեջ, ուղեղների արտահոսքի կանխման միջոցները: Հանդիպման վերջում եղավ ազատ քննարկում: