Համագործակցություն ԼՂՀ-ի Շահումյան շրջանի հետ



Նոյեմբերի 4-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ այցելեցին ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, Քարավաճառ քաղաքի թատերախումբը: ՀՄԽ-ն և Շահումյանի շրջանը կնքեցին հուշագիր՝ ի նպաստ Շահումյանի շրջանի մշակութային կյանքի զարգացման: Թատերախումբը (գեղարվեստական ղեկավար Գևորգ (Ընծա) Բաբախանյան) մասնակցելու է «Նռան hատիկ» մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնին: