ՄԵԴԻԱ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ



Հարգելի բարեկամ,

«Հայ Միասնության Խաչը» 1987թ․-ից գործունեություն է ծավալում Էջմիածին քաղաքում, հարակից համայնքներում և Ճամբարակի շրջանի սահմանամերձ համայնքներում՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: 

«Հայ Միասնության Խաչ»-ը մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում։ «Հայ Միասնության Խաչ»-ի արվեստաց դպրոցը գործում է կազմակերպության հիմնադրման օրից և իր գործունեության ընթացքում արտադպրոցական կրթություն է տրամադրել ու մասնագիտական հմտություններ զարգացրել Էջմիածնի և հարակից համայնքների ավելի քան 5000 խոցելի խմբի երեխաների համար (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, անապահով)։ Մեր դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ մասնագիտական կողմնորոշում ու հմտություններ են ձեռք բերել մեզ մոտ և մեծ հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում։

Դպրոցի Նկարչության, Խեցեգործության, Ազգային խոհանոցի, Գորգագործության ու կարպետագործության, երգչախմբի և վոկալի դասարաններում ուսուցումը համեմված է խաղերով և ինտերակտիվ վարժություններով, վարպետության դասերով ու զանազան մշակութային միջոցառումներով։

Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անհատականությունն ու ինքնատիպությունը, նպաստում յուրաքանչյուր երեխայի ինքնադրսևորմանը: Մենք հավատում ենք, որ մեր երկրի հզորացման, բարօրության, մեր պայծառ գալիքի համար պետք է այսօրվանից սկսել ձևավորել կիրթ, իրազեկ, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացիներ ու հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մեծամասնությունը զրկված են հասարակական ներառման հնարավորությունից. Ավելի քան 5% ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 54% -ը, դասակարգվում են որպես աղքատ. 18% - ը չեն հաճախում ներ դպրոց, 12% չունեն ընկերներ, եւ 33% երբեք չեն մասնակցել որևէ համայնքային միջոցառման.

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների տեղեկատվական մեդիայի օրըստօրե մեծացող դերն ու նշանակությունը մեր կյանքում, ինչպես նաև մեդիա ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը ՀՀ աշխատաշուկայում, ՀՄԽ-ն նախաձեռնել է Էջմիածին քաղաքում հիմնել մեդիա դպրոց, որը անվճար մասնագիտական կրթություն կտրամադրի Էջմիածնի և հարակից համայնքերի խոցելի խմբի երեխաների համար (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, անապահով)։ Կենտրոնում կուսուցանվեն այնպիսի մասնագիտական հմտություններ, ինչպիսիք են լուսանկարահանումը, տեսանկարահանումը, մոնտաժը, գրաֆիկական դիզայնը։ Ուսուցմանը զուգընթաց՝ աշակերտները կիրառելով իրենց նոր հմտություններ ու կարողությունները կնկարահանեն տարատեսակ կարճամետրաժ տեղեկատվական հոլովակներ հաշմանդամության, երեխայի իրավունքների, բնապահպանության և այլ թեմաներով, որոնք կտարածվեն սոցիալական ցանցերով։ դպրոցում կձայնագրվեն աուդիոգրքեր, որոնք կխթանեն կույր երեխաների ներառական կրթությանն ու սոցիալական ինտեգրմանը։

Կենտրոնը հիմնելու համար ՀՄԽ-ն տրամադրում է անհրաժեշտ տարածքը, որը վերանորոգման և կահավորման կարիք ունի։ Այս ծրագիրը կյանքի կոչելու և հարյուրավոր երեխաների ու երիտասարդների համար նոր հնարավորություններ ընձեռելու գործում մեզ համար արժեքավոր է Ձեր կողմից կատարված նվիրատվության յուրաքանչյուր լուման։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻՆ

Կազմակերպության անվանում Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ
Կազմակերպության հասցեն Հայաստան, Էջմիածին, 1101 , Շահումյան 36
Հաշվեհամար
SWIFT ASHBAM22
2475900592490000 (AMD)
2475900592493313 (USD)
2475903236370000 (EUR)
Բանկ ARDSHINBANK
Բանկի հասցեն Հայաստան, Էջմիածին, Նար-Դոսի 1
Հարկային կոդ 04712308


ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿԵՐԸ ԱՄՆ-ում
DEUTSCHE BANK TRUST 
COMPANY AMERICAS NEW YORK
SWIFT/BIC - BKTRUS33, 
ACCOUNT No - 04422630
CITIBANK N.A. 
NEW YORK
SWIFT/BIC - CITIUS33
ACCOUNT No - 36209105


ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿԵՐԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈւՄ
Ներբեռնել Արդշինբանկի գործընկեր բանկերի  ինֆորմացիոն թերթիկը



ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ Փոստ: donation.cau@gmail.com
Հեռ: ԱՄՆ՝ 8188621292, ՀԱՅ՝ +374 94949264