ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ



Հարգելի բարեկամ,

«Հայ Միասնության Խաչը» 1987թ․-ից գործունեություն է ծավալում Էջմիածին քաղաքում, հարակից համայնքներում և Ճամբարակի շրջանի սահմանամերձ համայնքներում՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: 

«Հայ Միասնության Խաչ»-ը մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում։ «Հայ Միասնության Խաչ»-ի արվեստաց դպրոցը գործում է կազմակերպության հիմնադրման օրից և իր գործունեության ընթացքում արտադպրոցական կրթություն է տրամադրել ու մասնագիտական հմտություններ զարգացրել Էջմիածնի և հարակից համայնքների ավելի քան 5000 խոցելի խմբի երեխաների համար (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, անապահով)։ Մեր դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ մասնագիտական կողմնորոշում ու հմտություններ են ձեռք բերել մեզ մոտ և մեծ հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում։

Դպրոցի Նկարչության, Խեցեգործության, Ազգային խոհանոցի, Գորգագործության ու կարպետագործության, երգչախմբի և վոկալի դասարաններում ուսուցումը համեմված է խաղերով և ինտերակտիվ վարժություններով, վարպետության դասերով ու զանազան մշակութային միջոցառումներով։

Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անհատականությունն ու ինքնատիպությունը, նպաստում յուրաքանչյուր երեխայի ինքնադրսևորմանը: Մենք հավատում ենք, որ մեր երկրի հզորացման, բարօրության, մեր պայծառ գալիքի համար պետք է այսօրվանից սկսել ձևավորել կիրթ, իրազեկ, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացիներ ու հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Դպրոցի կայուն գործունեության և զարգացման համար մենք նախաձեռնել ենք «Բարերարների քարտեզ» հովանավորչական ծրագիրը։ Դուք կարող եք հովանավորել տարեկան մեկ կամ մի քանի օրեր՝ ընտրելով Ձեզ համար առավել հատկանշական օր։ Այսպիսով Դուք անմիջական ներդրումն կունենաք մեր բարեսիրական դպրոցի բարգավաճման գործում և կպարգևեք ժպիտներ դպրոցի շուրջ 200 սաներին։ 1 օրվա համար 100 ԱՄՆ դոլար կատարած նվիրատվությունը կազմակերպության հաշվին փոխանցելուց հետո, մեր տարածքում հատուկ նախատեսված վայրում՝ մեծ օրացույցի վրա (Ձեր նախընտրած օրվան համապատասխանող վանդակում) կփակցվի Ձեր անունը և այդ այդ օրը բոլոր դասարաններում կհայտարարվի օրվա բարերարի անունը։ 

Մեզ համար անգնահատելի է յուրաքանչյուր ներդրում, որ Դուք կկատարեք ՝ աջակցելով մեր դժվարին առաքելության իրականացման գործին։ 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻՆ

Կազմակերպության անվանում Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ
Կազմակերպության հասցեն Հայաստան, Էջմիածին, 1101 , Շահումյան 36
Հաշվեհամար
SWIFT ASHBAM22
2475900592490000 (AMD)
2475900592493313 (USD)
2475903236370000 (EUR)
Բանկ ARDSHINBANK
Բանկի հասցեն Հայաստան, Էջմիածին, Նար-Դոսի 1
Հարկային կոդ 04712308


ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿԵՐԸ ԱՄՆ-ում
DEUTSCHE BANK TRUST 
COMPANY AMERICAS NEW YORK
SWIFT/BIC - BKTRUS33, 
ACCOUNT No - 04422630
CITIBANK N.A. 
NEW YORK
SWIFT/BIC - CITIUS33
ACCOUNT No - 36209105


ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿԵՐԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈւՄ
Ներբեռնել Արդշինբանկի գործընկեր բանկերի  ինֆորմացիոն թերթիկը



ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ Փոստ: donation.cau@gmail.com
Հեռ: ԱՄՆ՝ 8188621292, ՀԱՅ՝ +37494 94 92 64