ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ՀՄԽ) ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն է:
Դեռևս 1987-ին գաղափարակիցներից կազմված մի խումբ սկսեց փոքր նախաձեռնություններով հանդես գալ հասարակական կյանքում՝ հոգատարություն և աջակցություն ցուցաբերելով բազմաթիվ ծնողազուրկ երեխաների:
1991-ին ՀՄԽ-ն գրանցվեց պաշտոնապես` դառնալով նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:
ՀՄԽ-ն մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում, իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական, իրազեկման ծրագրեր, որոնք ուղղված են եղել շահառուների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը, այդ գործընթացին մասնակից դաձնելով նաև երեխաների ընտանիքներին և համայնքի անդամներին, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
2003 թվականից ՀՄԽ-ն որդեգրել է կրթություն արվեստի միջոցով մեթոդը և նախատեսում է շարունակել այս մեթոդի կիրառումը` կատարելագործելով և ընդլայնելով գործունեության շրջանակները: Կարևորելով երեխայի անհատականության դրսևորման և զարգացման գործընթացը, ՀՄԽ-ն իր սանին ցանկանում է տեսնել ոչ միայն արվեստի կամ արհեստի մեջ մասնագիտացած, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, պատասխանատու և իրազեկ քաղաքացի:
|
ՏԵՍԼԱԿԱՆԸ
|
Ազգային և համամարդկային
արժեքներ կրող, պաշտպանված, կիրթ և բարեկեցիկ հասարակություն:
Հայրենիքի և սփյուռքի
բազմաշերտ սերտ համագործակցություն:
|
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
|
Աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ,
հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական
վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին:
Նպաստել հայրենիքի և սփյուռքի գործուն կապի ամրապնդմանը:
|
ՀԻՄՆԱՐԱՐ
ԱՐԺԵՔՆԵՐԸ
|
Սեր առ մարդը. Մարդն այն բարձրագույն արժեքն է, հանուն որի՝ որպես քաղաքացի և անհատ ձևավորման, բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման, մենք ծավալում ենք մեր գործունեությունը: Եվ միայն մարդուն սիրելով է, որ կարող ենք, մեր հնարավորությունների սահմաններում, առավելագույնն անել նրա համար: Սեր առ հայրենիքը. Հայրենիքն այն կենսական միջավայրն է, որտեղ մարդն իրեն կարող է զգալ լիարժեք, ինքնադրսևորված, պաշտպանված, ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակից: Հայրենասիրությունը մեզ մղում է լինել մեր գործին նվիրված: Հավատ առ Աստված. Առ Աստված հավատքը մեր հոգում ունենալով մենք միշտ կարող ենք համեմատել ու ճշտել մեր անելիքների ճշմարտացիությունը և հետամուտ լինել մեր նպատակների իրականացմանը, անկախ մեր առջև ծառացող խոչընդոտներից: Հայրենիքի և սփյուռքի միասնականություն. Հայրենիքն ու սփյուռքը մեկ միասնականություն են իրենց արմատներով ու ազգային իղձերով, նրանց կարողությունների համադրմամբ է, որ մենք ավելի արդյունավետ կարող ենք իրականցնել մեր նպատակները: |
ԱՌԱՋՆՈՐԴՈՂ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
|
||||
Մեր գործունեության ընթացքում մենք առաջնորդվելու ենք հետևյալ սկզբունքներով`
|