Ապրիլի 18-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՀՄԽ այցելեցին մի շարք ռուս պատվիրակներ: Հյուրերը շրջեցին կազմակերպության տարածքով, ուսումնասիրեցին կազմակերպության ազգագրական թանգարան և պատկերասրահ, տեղեկացան կազմակերպության հետագա ծրագրերի մասին: Հյուրերը ՀՄԽ-ի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության մասին:
Այցի վերջում հյուրերը գրառումներ կատարեցին տպավորությունների մատյանում:
Այցի վերջում հյուրերը գրառումներ կատարեցին տպավորությունների մատյանում:
"Զգացված եմ Հայ-Ռուսական բարեկամության նկատմաբ Ձեր ուշադրությամբ: Շնորհակալ եմ:"Վ. Կովալչուկ Յարոսլավլ, Ռուսաստան
"Բարգավաճում և երկարատև փոխշահավետ համագործակցություն եմ ցանկանում հայ ժողովրդին ` Յարոսլավլի մարզի Տուտաևի շրջանի բնակիչների կողմից"Ի. Նազարով Յարոսլավլի մարզի Տուտաևի շրջանի ղեկավար