Հազարաշեն երդիկով թոնրատան բացումը

Մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՄԽ-ի ազգային խոհանոցին կից հազարաշեն երդիկով թոնրատան բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին "Անհատի սոցիալ-մշակութային զարգացում ազգային ավանդական արժեքների միջոցով"  ծրագրի հովանավոր Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն պարոն Արմեն Հակոբյանը և ծրագրի պատասխանատու Անահիտ Գալիկյանը:


Շնորհակալական խոսքով հանդես եկան ՀՄԽ-ի նախագահ պարոն Գրիգոր Բաբախանյանը, ՋՀՀ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն պարոն Արմեն Հակոբյանը և ծրագրի պատասխանատու Անահիտ Գալիկյանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ազգային խոհանոցի աշակերտները, ովքեր պատմեցին վերջին երեք ամսում սովորած ազգային ճաշատեսակների մասին, շնորհակալություն հայտնեցին ծրագրի հովանավոր ՋՀՀ-ին և իրականացնող ՀՄԽ-ին նման հնարավորություն ընձեռելու համար և նշեցին, որ այս դպրոցը հետագայում հնարավորություն է  աշխատանք գտնելու և կյանքում կայանալու համար: Այնուհետև աշակերտները  պատրաստեցին ավանդական թոնրի գաթան և ազգային այլ  կերակուրներ: