Էկո գորգերի հաշվետու ցուցահանդես Ճամբարակ քաղաքում

Հուլիսի 6 ին Ճամբարակ քաղաքի "Համազարգ" կենտրոնում կայացավ ՀՄԽ-ի էկո գորգերի հաշվետու ցուցահանդեսը ` "Տարեցների սոցիալականացում և ավանդական մեթոդով ստացված թելից էկո գորգի ստացում" ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հովանավորվել է "Հայկական Կարիտասի" կողմից և 10 ամիս շարունակ հետևողականորեն իրականացվում է Հայ Միասնության Խաչի կողմից: