Գորգագործ մի աղջիկ է նա. ի հեճուկս դժվարությունների` Նարինեն զբաղվում է սիրած գործով

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակությանն ինտեգրվելու,աշխատանք գտնելու և իր սիրած բնագավառում կայանալու հնարավորությունները չափազանց սուղ են, սակայն Նարինե Բադալյանն այն եզակիներից է, որին հաջողվեց աշխատանք գտնել: Լսողության խնդիրներով ծնված 26-ամյա Նարինեն աշխատում է Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական կազմակերպությունում: Ութ տարի առաջ հայրը նրան բերեց այս կազմակերպություն, որտեղ էլ նա սովորեց բրդե թելեր մանել ու հյուսել, գորգ գործել, որը Նարինեի համար դարձավ սիրած զբաղմունք և ապրուստի միջոց:
Նարինեի խոսքով (նա հաղորդակցվում է ժեստերի լեզվով կամ գրավոր)` բրդե գունագեղ թելերը կարծես խոսում են իր հետ, իր հույզերից է հյուսում գորգը, որը հոգուն խաղաղություն է պարգևում: Գորգագործության հետ մեկտեղ նա սովորել է նաև խոհարարություն ու օգնում է կազմակերպության միջոցառումների ժամանակ:
____________________________________________________________________________
Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից