«Փի-Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող և ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ֆինանսավորվող «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում 2012թ.-ի մայիս ամսից Հայ Միասնության ԽԱչ ԲՄՀԿ-ին կից գործում է Էջմիածնի համայնքային վերականգնողական կենտրոնը:
Ս.թ. փետրվարի 27-ին Համայնքային Վերականգնողական Կենտրոնին կից՝ «ԶԱՆԳ ծրագրի շրջանակներում» բացվեց տիկնիկային թատրոն: Մոտ 100 տարվա հնության այս շենքում հիմնված տիկնիկային թատրոնի բացման պատիվը տրվեց ԱՄՆ փոխդեսպանին ու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ովքեր կտրեցին կարմիր ժապավենը:
Նորաբաց թատրոնում կկազմակերպվեն անվճար ցուցադրություններ սոցիալական խնդիրներ ունեցող որոշ խմբերի համար, ներկայացումներն անվճար կարող են դիտել նաեւ ոստիկանության անչափահասների բաժնում գտնվող երեխաները:
Թատրոնի առաջին տիկնիկային ներկայացումը Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանն» էր: