Այս ծրագրի շրջանակներում՝ ՀՄԽ-ն ընդլայնեց Գեղարքունիքի մարզում իր գործունեության աշխարհագրությունը՝ Գետիկ համայնքում հիմնելով գորգագործության և կարպետագործության արհեստանոց և աշխատանքով ապահովելով համայնքի 8 կանանց։
Գետիկում ստեղծված արհեստանոցը գործում է մինչ օրս, կայուն աշխատատեղ ապահովելով համայնքի կանանց համար։ Ծրագիրն իրականացվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի ֆինանսավորմամբ։