Տրվեց երեխաների իրավունքների վերաբերյալ ինտերակտիվ ներկայացումների փառատոնի մեկնարկը


<<Հայ միասնության խաչ>> հասարակական կազմակերպության <<Ընծա>> թատրոնում <<մանուկների թագավորության>> թագուհին ու թագավորը հայտարարեցին երեխաների իրավունքների վերաբերյալ ինտերակտիվ ներկայացումների փառատոնի մեկնարկը: Փառատոնը, որին մասնակցում են Էջմիածնի եւ հարակից գյուղերի տասը հանրակրթական դպրոց, իրականացվում է <<Երեխաների իրավական սոցիալականացման արվեստի միջոցով>> ծրագրի շրջանակներում: Փառատոնին մասնակցելու համար նախնական մրցույթ է անցկացվել դպրոցներում, ապա ընտրվել են լավագույնները: Ինտերակտիվ ներկայացումների առավելությունն այն է, որ հանդիսատեսը կարող է փոխել ներկայացման ընթացքը՝ ոչ միայն որպես հանդիսատես հանդես գալ, այլ նաեւ մասնակից լինել բեմում իրականացվող խաղին:


Երեխաները մեծ ոգեւորությամբ էին պատրաստվել փառատոնին: Բեմում նրանք այնպես էին հանդես գալիս, որ դժվար էր գուշակել, թե վերջիններս դերասաններ չեն: Ներկայացման ընացքը փոխելու ցանկությունը մեծ էր շատերի մոտ, շատերին ստացվում էր տրված լուծումը հաղթահարել եւ այլ մեկնաբանություն տալ հերթական իրավիճակին:
Փառատոնին ներկա Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ողջունելի համարեց նման նախաձեռնությունը: Սա նպաստում է երեխաների գիտելիքների ամրապնդմանն ու իրենց իրավունքների մասին հստակ իմանալուն:
Փառատոնի կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ սա ավանդական միջոցառում կդառնա եւ կիրականացվի ամեն տարի: Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ իրենք սիրով էին համաձայնել աջակցել այս նախաձեռնությանը. <<երկու տարի խմորվում էին խոսակցությունները նման փառատոն իրականացնելու համար,կարծում եմ հետաքրքիր եւ ուսոցողական է>>,-ասաց նա :
Փառատոնին հրավիրված էին նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր փորձում էին գնահատել եւ ճիշտ լուծում տալ երեխաների կողմից բարձրացվող թեմաներին:


Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին http://ejmiatsin.am/maiin/1024--.html