[ Հանրային Հեռուստաընկերություն ] Երեք մշակութային նվեր Էջմիածին քաղաքին

Համաշխարհային պոետների գինետուն, մանկական պատկերասրահ, պատմական Հայաստանի զարդանախշերով գորգերի ու կարպետների ցուցադրություն:
Մեկ օրում երեք նվեր էջմիածինցիներին «Հայ Միասնության Խաչ» կենտրոնի կողմից: Կենտրոնն արդեն քառորդ դարից ավելի է հոգևոր մշակութային գործունեություն է ծավալում: Այս տարիների ընթացքում նրանց կողքին են եղել մարզային իշխանությունները, նաև մեր երկրում ամերիկյան դեսպանատունը:

Կենտրոնը նաև սոցիալական և իրազեկման ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են հայ ընտանիքների բարօրությանը, զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Միայն երեք ծրագիր կյանքի է կոչել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ:

http://www.1tv.am/hy/news/2014/10/16/%D4%B5%D6%80%D5%A5%D6%84-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80-%D4%B7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB%D5%B6/1838