«Հայ Միասնության Խաչի» հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը «Մշակութային ցեղասպանութուն» զեկույցով հանդես եկավ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» համաժողովին, որը կազմակերպել էր ՀՀ Փաստաբանների պալատի Արմավիրի մարզային գրասենյակը:
Համաժողովի նպատակը՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդյունավետ քննարկումներ, առաջարկություններ, չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված գիտական աշխատանքները իրականացնելն ու աջակցություն ցուցաբերել էր:
Մեջբերում Գրիգոր Բաբախանյանի զեկույցից.
«Մշակութային պատերազմը զինադադար չի ճանաչում և անվերջանալի գործընթաց է, քանի կա մարդկային տեսակը, քանի կան տարբեր ազգեր, ցեղախմբեր: Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի բնաջնջում է, այլ նաև նրա ստեղծած մշակույթի, երբ ցանկանում են վերացնել որևէ ազգի, գլխատում են նրա ազգային մշակույթը: Մեր պայքարի ոգին մեր մշակույթի մասն է կազմում: Մենք ավելի շատ պիտի ուզենանք, որ ճանաչվի ցեղասպանությունը, քան թուրքերը՝որ այն չճանաչվի: Ճիշտ է ամենաթանկ կապիտալը մարդն է, սակայն առանց մշակույթի մարդն արժեք չունի։ Եվ Կորցրածը հետ բերել կարող ենք հայ մշակույթի վերհանման, պահպանման և պաշտպանման համար մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որը մեզ կտա նոր ազգային զարթոնք և վերածնունդ։Պետք է Պայքարել ցեղասպանության ճանաչման համար և զուգահեռաբար կերտել այնպիսի սերունդ, որն ամեն վայրկյան շնչում է հայությամբ»:
Համաժողովի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: