[ Հանրային Հեռուստաընկերություն ] Ցեղասպանության տարելիցին նվիրված նկարչական սիմպոզիում հոգեւոր մայրաքաղաքում

Ճապոնական սակուրայով ներշնչված՝ Էջմիածնում մեկնարկեց «Ծաղկող բալենիներ» խորագրով առաջին միջազգային նկարչական գիտաժողովը: Այն հրավիրել էր աշխարհի ութ երկրների ուշադրությունը:

Նկարչներին հայոց հոգեւոր մայրաքաղաք էր հրավիրել «Հայ միասնության խաչ» մշակութային կենտրոնը: Արվեստագետներն աշխատել են տեղում եւ ստեղծագործել հայկական թեմաներով: Հայ եւ օտարազգի նկարիչների գործերի ցուցադրության համար մշակութային կենտրոնում նոր ու ժամանակակից լուծումներով ցուցասրահ է բացվել:


http://www.1tv.am/hy/news/2015/04/28/%D5%BD%D5%AB%D5%B4%D5%BA%D5%B8%D5%A6%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4/14307