Քրիստոսի Հրաշափառ հարության տոնը՝ իր բոլոր գույներով Հայ Միասնության Խաչում



Ապրիլի 5-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի, Machanents Tourism & Art-ի, Erkir Nairi Travel Company-ի և Ոստան երգ ու պարի խումբը համատեղ նշեցին Սուրբ Զատիկը:

Տաղավար տոները միշտ հետաքրքիր է նշվում ՀՄԽ-ում: Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան հայկական մշակութային ժառանգությանը, որտեղ ներկայացվեց հայկական ավանդական կենցաղի դրվագներ՝ ցորենահատիկի պաշտամունքը, լավաշ թխելը և ազգային երգ ու պարը: 

Ներկաները ծանոթացան նաև հայ հնամենի ճարտարապետական գաղտնիքներին, որոնք նպաստել են ազգային և եվրոպական ճարտարապետության զարգացմանը: 

Միաժամանակ ներկայացվեց հետաքրքիր և նոր տեղեկություններ դրամի վերաբերյալ և դրա պատմական կապը աշխարհի հետ: Միջոցառմանը կենցաղի յուրաքանչյուր դրվագին հաջորդեց համապատասխան ազգային երգն ու պարը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» և «Փառք Քրիստոսի ամենազոր ու հրաշափառ հարության» ավետիսը փոխանցվեց, և տոնը շարունակվեց զատկական սեղանների շուրջ: