Հայ Միասնության Խաչը «Արամազդ-3» սոցիալ-կրթական ծրագրի ամփոփիչ համաժողովին




Մարտի 26-ին Հայ Միասնության Խաչի ներկայացուցիչները մասնակցեցին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ-3» սոցիալ-կրթական ծրագրի «Համայնքի հետ, համայքի համար» խորագրով ամփոփիչ համաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու ցուցահանդեսի, որտեղ ներկայացված էին ծրագրի գործընկեր ՀԿ-ների կողմից իրականացված ծրագրերի արդյունքում պատրաստված ձեռքի աշխատանքներ՝ գորգեր, կարպետներ, տարազներ, հին ավանդական ոճաբանությամբ ստեղծված տարբեր կիրառական նշանակության թաղիքյա, բրդյա, ասեղնագործ և այլ ձեռագործ իրեր։

Հայ Միասնության Խաչը ցուցահանդեսին ներկայացնում էր Գեղարքունիքի` Դպրաբակ, Ձորավանք, Ճամբարակ, Գետիկ, Այգուտ համայնքում իրականացված տարբեր ծրագրերի ադյունքում ստեղծված «Էկո» գորգեր, կարպետներ, տարազներ, ձեռքի աշխատանքներ:
ՀՄԽ-ի ծրագրային բաժնի ղեկավար Դավիթ Գրիգորյանը համաժողովի ընթացում հանդես եկավ զեկույցով, ներկայացրեց «Հայկական Կարիտաս»–ի հետ «Արամազդ-3-ի» շրջանակներում համագործակցության պատմությունը: