«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում կայացավ «Հնագույն Էջմիածին» միջոցառումը:
Էջմիածնի 2700 ամյակի տոնի շրջանակներում տեղի ունեցավ մանկական պատկերասրահի բացում, որտեղ ցուցադրվեցին ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի սաների աշխատանքները:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Էջմիածնի քաղաքապետի և ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցի կողմից հնացված խորհրդանշական գինու բացման արարողությունը, որից հետո ի պահ տրվեց յոթամյա գինի, որը կբացվի Էջմիածնի 2705 ամյակին: Այնուհետև ներկաները հնարավորություն ստացան մասնակցելու խեցեգործության թանգարանի բացմանը, որտեղ ցուցադրվում են հազարամյա պատմություն ունեցող խեցեգործական նմուշների կրկնօրինակներ:
Միջոցառման ընթացքում հանձնվեց շնորհավորագիր Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանին, շնորհակալագրեր՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան՝ Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին մանկական պատկերասրահի կառուցման գործում աջակցություն ցուցաբերելու գործում, Ժորժ և Ռուբինա Ամիրյաններին մանկական պատկերասրահի կառուցման գործում աջակցություն ցուցաբերելու գործում, Արվեստաց դպրոցի խեցեգործության ուսուցչուհի Աննա Օհանյանին ստեղծագործաբար, բարեխիղճ և նվիրումով մանկավարժական գործունեության համար, «Հայ Միասնության Խաչի» շինարար վարպետներին աշխատանքներին ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու համար, խեցեգործության վարպետ՝ Վահագն Համբարձումյանին խեցեգործության թանգարանի նմուշները կյանքի կոչելու համար և ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի սան Մանվել Ասատրյանին խեցեգործության թանգարանի հիմնադրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար: Այնուհետև ներկաները վայելեցին միջոցառման գեղարվեստական մասը: