Գրիգոր Մաչանենցի «Ձեռագրատունս» գրքի շնորհանդեսը

«Հայ Միասնության Խաչում» կայացավ Գրիգոր Մաչանենցի թվով 4-րդ գրքի` «Ձեռագրատունս» ժողովածուի շնորհանդեսը: Ներկայացվեց Գրիգոր Մաչանենցի կենսագրությունը, գրական ուղին և Գրիգոր Մաչանենց արվեստագետը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Գրիգոր Մաչանենցի գեղանկարները, լուսանկարները, կոլաժները և ֆիլմերը:
Միջոցառման կազմակերպիչ Էջմիածնի Ե. Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցի աշակերտները ասմունքեցին Գրիգոր Մաչանենցի «Ձեռագրատունս» ժողովածուից բանաստեղծություններ: Իսկ Արփինե Մաչանենց Բաբախանյանը և Ռաֆայել Թալասյանը կատարեցին Գրիգոր Մաչանենցի խոսքերով հեղինակած երգերը: Միջոցառմանը ներկա էին մի շարք պատվավոր հյուրեր այդ թվում Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի թեմի առաջնորդ՝ Տ.Սիոն եպս. Ադամյանը: