ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցի այցը Հրազդան Մարզամշակութային կազմակերպություն

2015թ. նոյեմբերի 5-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցը այցելեց Լոս Անջելոսում գտնվող Հրազդան Մարզամշակութային կազմակերպություն:
Այդ շատ էմոցիոնալ եւ ուրախ միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին Հրազդան մարզամշակութային կենտրոնի տասնյակ անդամներ, պրն. Գրիգոր Մաչանենցը եւ պրն. Գուրգեն Սարյանը ստորագրեցին փոխըմբռման հուշագիր, որով երկու կազմակերպությունները ճանաչվեցին քույր հաստատություններ, նպատակ ունենալով միավորել իրենց ջանքերը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում, համագործակցելով մշակույթի, կրթության և սոցիալական ոլորտներում: Շնորհավորում ենք Հրազդան Մարզամշակութային եւ «Հայ Միասնության Խաչ» կազմակերպություններին: