Աջակցություն փոքրիկ Մելինեին


«Հայ Միասնության Խաչ»-ի ծնողների աջակցության խորհուրդը «Օգնենք Հայ Մանուկներին» հիմնադրամի հետ համատեղ գումարային և նյութական աջակցություն ցուցաբերեց Մանուկյան Ռուզաննայի ընտանիքին: Տրամադրված գումարը կծառայի երեխայի շարունակաբար բուժման, դեղորայքի, սննդի և այլ առաջին անհրաժեշտության ծախսերի համար:

Ընտանիքը բաղկացած է երկու անձից մայրը և դուստրը: Ապրում են մեկ սենյականոց բնակարանում, շատ վատ պայմաններում: Երեխան ծնվել է մանկական ուղեղի կաթվածով: Շարունակաբար բուժում չստանալու, ոչ լիարժեք սննդի պատճառով երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Երեխան չի խոսում և չի լսում: Մայրը չի աշխատում խնամում է աղջկան: Միակ ապրուստի միջոց է ծառայում երեխայի թոշակը: Սոցիալական ծանր վիճակի պատճառով մայրը երեխային չի կարողանում տանել հատուկ դպրոց, որը ուղղակի անհրաժեշտություն է նման հիվանդությամբ ապրող երեխաների համար: Ընտանիքին անհրաժեշտ է դրամական օգնություն երեխայի շարունակաբար բուժման, դեղորայքի, սննդի և այլ առաջին անհրաժեշտության ծախսերի համար: