Ամանորյա միջոցառում Գևորգյան Հոգևոր Ճեմարանում


«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն Գևորգյան հոգևոր ճեմարանի գործնական աստվածաբանության ամբիոնի մի խումբ սաների հետ «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսավորմամբ այսօր Գևորգյան Հոգևոր Ճեմարանում իրականացրեցին ամանորյա միջոցառում «Ամանորը մանուկների աչքերով» ծրագրի շրջանակներում:
Միջոցառման ընթացքում ՀՄԽ-ի «Մաչանենց» թատրոնը ներկայացրեց «Բարեկենդանը և Կիկոսի մահը» ներկայացումները, այնուհետև Արվեստաց դպրոցի վոկալի դասարանի սաները երգեցին շարականներ, որից հետո երեխաներին ողջունեցին Ձմեռ պապը և Ձյունանուշը: Ի՞նչ ամանորյա միջոցառում առանց տոնածառի: Իզմիրլյան կենտրոնի երեխաները, Զվարթնոցի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցի սաները, ինչպես նաև Էջմիածին քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաներ ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի նկարչության և կավագործության դասարանի սաների օգնությամբ պատրաստեցին և գունավորեցին տարբեր ամանորյա խաղալիքներ, որոնք էլ զարդարեցին շքեղ տոնածառը: Միջոցառման ավարտին երեխաները ստացան նվերներ և մանակցեցին հյուրասիրությանը: