Աջակցություն չորս տաղանդավոր փոքրիկներին

«Հայ Միասնության Խաչ»-ի ծնողների աջակցության խորհուրդը «Օգնենք Հայ Մանուկներին» հիմնադրամի հետ համատեղ նյութական աջակցություն ցուցաբերեց Հովսեփյան Զենֆիրայի ընտանիքին:


Ընտանիքը բաղկացած է 5 անձից մայրը և 4 անչափահաս երեխաները: Մարիամը 11տ.է ունի մտավոր հետամնացություն, ընտանիքի ամբողջ հոգսը մոր ուսերին է, որը չի աշխատում և ընտանիքի միակ ապրուստի միջոցը Մարիամի հաշմանդամության թոշակն է: Ընտանիքը չունի մշտական բնակավայր, ապրում են վարձով: Երեխաները շատ տաղանդավոր են Տիգրանը հաճախում է ջութակի դասընթացների, իսկ Նոյեմը մեծը հաճախում է վոկալի: