Տյառնընդառաջը ՀՄԽ-ում


Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված միջոցառում, որի սկիզբն ազդարարեցին ՀՄԽ-ի Մանուկների Թագավորության թագավորն ու թագուհին:
Այնուհետև բացման խոսք ասաց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը, որից հետո միջոցառումը օրհնեցին Նարեկ և Արտուշ սարկավագները: Արվեստաց դպրոցի սաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, պատմությունը և վառեցին ավանդական խարույկը: Միջոցառման ընթացքում տոնական երգերով հանդես եկավ Արվեստաց դպրոցի վոկալի դասարանը: Վերջում ներկաները համտեսեցին տոնական ուտեստները: