Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում

Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում նշեցինք Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը:
Ներկաներին ողջունեցին ՀՄԽ-ի Մանուկների թագավորության թագավորն ու թագուհին: Այնուհետև ներկաների Սուրբ Զատիկը շնորհավորեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, որից հետո տոնի խորհուրդն ու պատմությունը ներկայացրեցին թագավորության պալատակները և Արվեստաց դպրոցի սաները: Միջոցառումը հագեցած էր տոնական երգերով և ավանդական խաղերով: