Շուրջ 2 տարի է ինչ Նարեն հաճախում է «Հայ Միասնության Խաչի» Արվեստաց դպրոցի կավագործության խմբակ: Նարեի ընտանիքում բոլորը արվեստագետներ են և երբ մի օր նա իր հայրիկի հետ գնաց հայրիկի ընկերոջ արվեստանոց, այնտեղ առաջին անգամ ձեռք տվեց կավին:
Ցանկությունը շատ մեծ էր աշխատել կավով և նա իր քանդակագործ պապիկի հետ առաջին անգամ եկավ կավագործության խմբակ: Շատ է սիրում պատրաստել կավե կենդանիներ: Ապագայում ցանկանում է շարունակել զբաղվել կավագործությամբ և ուզում է դառնալ քանդակագործ:

Կավագործության խմբակի ուսուցչուհի ընկեր Աննայի խոսքը.
«Առաջին անգամ Նարեն եկել էր պապիկի հետ և շրջում էր տարածքում: Նրա արևոտ դեմքը միանգամից գրավեց ինձ և երբ իմացա, որ ընդունվել է կավագործության խմբակ, պատկերացրեցի, թե նա ինչ հրաշալի գործեր կկերտի, քանի որ շատ խորիմաստ հայացք ուներ»: Նարեն աշխատում է շատ հետաքրքիր ոճով, որը պատկանում է իրեն: Նրա ստեղծագործություններին բնորոշ է իր ներքին խենթությունը: Այս 2 տարվա ընթացքում Նարեն դարձել է Արվեստաց դպրոցի մի մասնիկը: Վերջերս կայացած «Ինչ է քեզ համար Արվեստաց դպրոցը, ի՞նչ է փոխել այն քո կյանքում» խորագրով շարադրության մրցույթում Նարեն զբաղեցրեց առաջին տեղը: