Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում ՀՄԽ-ում


Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում կայացավ Կանանց Միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառման սկիզբը շնորհավորական խոսքով ազդարարեցին ՀՄԽ-ի Մանուկների թագավորության թագավորն ու թագուհին: Այնուհետև կանանց և աղջիկներին շնորհավորեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը: Միջոցառումը մրցութային էր և կայացան հետաքրքրաշարժ խաղեր Արվեստաց դպրոցի սաների մայրիկների մասնակցությամբ, իսկ հաղթողները պարգևատրվեցին նվերներով: Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով հանդես եկան ՀՄԽ-ի «Մաչանենց» թատրոնի սաներ Շուշանիկ Թալասյանը և Սյուզաննա Գրիգորյանը:

ՀՄԽ-ն շնորհավորում է կանանց և աղջիկներին, ցանկանալով նրանց երջանկություն և հիշարժան օրեր կյանքում: