Սոցիալական նախաձեռնություն ՀՄԽ-ի ծնողական ակումբի անդամների կողմից


Փետրվարի 26-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի ծնողական ակումբի անդամները իրականացրեցին սոցիալական նախաձեռնություն՝ աջակցելով Հովսեփյան Զենֆիրայի ընտանիքին: Զենֆիրան միայնակ մեծացնում է իր 4 անչափահաս փոքրիկներին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի տաղանդավոր է:
Ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում, եկամտի միակ աղբյուրը 11 ամյա Մարիամի հաշմանդամության թոշակն է: Փոքրիկների աճի ու զարգացման համար անհրաժեշտ է սնունդ, որն էլ հնարավորության սահմաններում փորձեցին ապահովել ծնողական ակումբի անդամները` սեփական ձեռքերով պատրաստեցին կերակուր, քաղցրավենիք և հյուրրընկալվեցին նրանց տուն: Տաղանդաշատ երեխաներն էլ շնորհակալություն հայտնեցին ակումբի անդամներին՝ խաղացին իրենց կողմից բեմադրված «Բարեկենդանը» ներկայացումը, երգեր և բանաստեղծություններ նվիրեցին:

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի ծնողական ակումբը ստեղծվել է «Քաղաքացիական ակտիվության խթանում Էջմիածին քաղաքում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Փի-Էյչ Ինթերնեշնլը: