Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում բացվեց «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» խորագրով «ՄԱՉԱՆԵՆՑ» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ը:
Սիմպոզիումին մասնակցում են թվով 37 նկարիչներ աշխարհի 7 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Գերմանիա, Հոլանդիա, Ճապոնիա, Եգիպտոս), 9 խաչքարագործ «Ռուբեն Նալբանդյան Խաչքարերի Վարպետաց դպրոց»-ից և խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը Սիսիան քաղաքից: Սիմպոզիումի յոթ օրերիընթացքում ստեղծված կտավները, կհամալրեն «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն, ինչպես նաև մասնակիցները այս օրերի ընթացքում ականատես կլինեն հայ մշակույթի զարդ՝ խաչքարի և հայկական զարդաքանդակների ստեղծմանը, իսկ կավագործ վարպետը կպատրաստի հայկական խեցեգործության բազմադարյա նմուշներ, որոնք կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը։ Սիմպոզիումի վերջին օրը մայիսի 21-ին, ժամը 12:00-ին հանդիսավոր կերպով կկայանա «ՄԱՉԱՆԵՆՑ» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ի ցուցահանդեսի բացումը: Սիրով հրավիրում ենք մուտքն ազատ է ք. Էջմիածին, Շահումյան 36: