Մայիսի 14-ից-21-ը, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում անցկացվեց «Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ը՝ մասնակցությամբ 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչների աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս), «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոց»-ի և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանի:
Սիմպոզիումի մասին
«Մաչանենց» միջազգային սիմպոզիումը արդեն 2-րդ տարին է կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի և «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության աջակցությամբ։ 2016թ-ի սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը և անց է կացվելու մայիսի 14–21-ը ընկած ժամանակահատվածում հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքում։
Սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես
կլինեն հայ մշակույթի զարդ՝ խաչքարի և հայկական զարդաքանդակների ստեղծմանը։
Սիմպոզիումի ընթացքում հրավիրված կավագործ վարպետը կպատրաստի հայկական խեցեգործության
բազմադարյա ավանդույթները ներկայացնող կավե նմուշներ, որոնք կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության
թանգարանը։
ՄԱՉԱՆԵՆՑ Միջազգային Սիմպոզիում 2015