Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում բացվեց «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» խորագրով «ՄԱՉԱՆԵՆՑ» միջազգային սիմպոզիում 2016-ի ցուցահանդեսը:
Բացմանը ներկա էին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Արփինետ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մուրադյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ.-ում գործող դեսպանատներից, տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններից: Ցուցահանդեսի ընթացքում բացվեցին խաչքարեր և հայկական զարդաքանդակներ, որոնք պատրաստվել էին սիմպոզիումի յոթ օրերի ընթացքում «Ռուբեն Նալբանդյան Խաչքարերի Վարպետաց դպրոց»-ի կողմից: Ինչպես նաև տեղի ունեցավ խեցեղենի ցուցադրություն, որտեղ ներկայացված էին հայակական հնամենի կավե իրեր, որոնք պատրաստել էր սիմպոզիումի մասնակից Վահագն Համբարձումյանը, իսկ նկարիչների աշխատանքները համալրեցին «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն: Սիմպոզիումի մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, իսկ օտարերկրացի մասնակիցներ նաև խորհրդանշական նվերներ: Վերջում ներկաները վայելեցին գեղարվեստական մասը և հյուրասիրությունը: