Միջոցառում նվիրված մայիսյան հերոսամարտերին

Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ միջոցառում նվիրված մայիսյան հերոսամարտերին: Ներկաներին ողջունեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը նշելով.
«Հայ ազգը ավելի հզոր կլինի այն ժամանակ, երբ մտքերը համախմբենք և գրանցենք հզոր մտքերը, որպեսզի ունենանք և մտքի և զենքի զորք»:
Այնուհետև ՀՄԽ-ի ծրագրային բաժնի աշխատակից Իսկուհի Միրզոյանը ներկայացրեց մայիս ամսում մեր տարած պատմական հաղթանակները, Ավարայրի ճակատամարտից մինչև Շուշիի ազատագրում, անդրադառնալով նաև ապրիլյան պատերազմին: Պատմելով այն անձանց մասին, ովքեր դեր են ունեցել այդ հաղթանակները կերտելու գործում և երեխաներին ներկայացնելով իրական հերոսներին, որոնց պետք է հիշի յուրաքանչյուր սերնդի յուրաքանչյուր հայ: 
Միջոցառումը շարունակեցին ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի սաները, որոնք ազգային երգի և ասմունքի միջոցով օրը դարձրեցին ավելի տոնական: