Ծրագրի տևողությունը․ 6 ամիս (01.12.2015 - 31.05.2016 թթ.)
Ծրագրի իրականացման վայրը․ Էջմիածին քաղաք
2015 թ.-ի դեկտեմբերի 1-ից «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մեկնարկել է «Քաղաքացիական ակտիվության խթանում Էջմիածին քաղաքում» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և Իրավապահ համագործակցության ֆինանսավորմամբ, Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպություն կողմից իրականացվող «Համայնքային կապեր և նախաձեռնություններ` ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակներում:
Այսօր Էջմիածնում բնակվող շատ մեծահասակներն ու անչափահասներ ակտիվորեն ներգրավված չեն հասարակական կյանքում և անձնական պատասխանատվություն չեն զգում համայնքում սոցիալական փոփոխությունների իրականացման համար, անչափահասների համար քիչ են իմաստալից զբաղմունքի հնարավորությունները, որի արդյունքում նրանք հաճախ տարվում են փողոցային մշակույթով, նրանց մեջ ձևավորվում են վատ սովորույթներ և երբեմն նույնիսկ հակասոցիալական վարք, անչափահասներն ապահովագրված չեն համացանցի միջոցով իրականացվող հանցագործություններիվ և վտանգներից, քանի որ թե՛ իրենք, թե՛ իրենց ծնողները չունեն գիտելիքներ համակարգչից և համացանցից անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ:
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու համար ՀՄԽ ԲՄՀԿ-ն նախատեսում է իրականցնել «Քաղաքացիական ակտիվության խթանում Էջմիածին քաղաքում» ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել Էջմիածին քաղաքում ծնողների և անչափահասների մոտ քաղաքացիական ակտիվության և նախաձեռնողականության մակարդակի բարձրացմանը ինչպես նաև անչափահասների համացանցում անվտանգության բարձրացամանը:
Ծրագրի ընթացքում կստեղծվի ծնողական ակումբ: Ծնողական ակումբի հզորացման, դրա անդամների կարողությունների զարգացման համար կիրականացվեն բազմաբնույթ դասընթացներ, թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ: Ծրագրում ակտիվորեն կներգրավվեն նաև «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության ֆինանսավորմամբ, ՀՄԽ ԲՄՀԿ-ի կողմից իրականացված «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի ընթացքում ստեղծված Ընտանիքների աջակցության խորհրդի անդամները և «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շահառուները:
Մանկավարժների, ծնողների և անչափահասների համար կիրականացվեն «Անվտանգ համացանց» թեմայով դասընթացներ, այնուհետև նույն թեմայով դասընթացներ կիրականացվեն Էջմիածնի դպրոցներում, աշակերտների ծնողների համար:
Իրավախախտ և հակասոցիալական վարք դրսևորող անչափահասները նույնպես կմասնակցեն մի շարք դասընթացների, կներգրավվեն սոցիալական ծրագրերի նախագծման դասընթացներում և ծնողական ակումբի հետ միասին կիրականացնեն սոցիալական ծրագրեր, ցուցաբերելով քաղաքացիական ակտիվություն՝ ի նպաստ Էջմիածին քաղաքի և նրա բնակիչների:
Դեկտեմբերի 22-ին ծրագրի շրջանակներում, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Էջմիածին քաղաքի դպրոցների աշակերտների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Այնուհետև մասնակիցները լրացրեցին հարցաթերթեր, որոնց հիման վրա հետագայում կընտրվի 20 ծնող և կձևավորվի ծնողական ակումբ:
Հանդիպում ծրագրի մասնակից երեխաների հետ
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ երեխաների թիմի հետ առաջին հանդիպումը: Երեխաներին ներկայացվեց «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի պատմությունը, իրականացվող ծրագիրը՝ դրա նպատակները, նախատեսվող գործողությունները: Այնուհետև մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ճանաչեցին իրենց ապագա թիմակիցներին:
Ծնողական ակումբ
Հունվարի 15-ին ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծնողական ակումբի առաջին հանդիպումը, որի ընթացքում
մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, առավել մանրամասն ծանոթացան ծրագրին, նախատեսված միջոցառումների ժամանակացույցին:
Հունվարի 22-ին ծնողական ակումբի
համար տեղի ունեցավ առաջին դասընթացը՝ «Երեխաների տարիքային հոգեբանության առանձնահատկությունները»
թեմայով: Դասընթացը մասնակցային
էր, ակումբի անդամները ոչ միայն տեղեկացան
երեխաների տարիքային հոգեբանության
առանձնահատկություններին,
խառնվածքի տիպերին և դրանցից բխող հոգեբանական և վարքային դրսևորումներին, այլև կիսվեցին սեփական փորձով:
Հունվարի 29-ին և 30-ին ծրագրի շահառու ծնողները մասնակցեցին
«Երեխաների սեռական դաստիարակություն» և «Վախ և ագրեսիա. առաջացման պատճառներն ու հաղթահարման մեթոդները» թեմաներով սեմինար-քննարկումների, որոնց ընթացքում ծանոթացան երեխաների հոգեսեռական զարգացման փուլերին, դրանց առանձնահատկություններին, յուրաքանչյուր փուլում՝ տարիքին համապատասխան սեռական դաստիարակության և կրթության իրականացմանը: Վախերի և մանկական ագրեսիայի վերաբերյալ սեմինարի ընթացքում մասնակիցներին հաղորդվեց գիտելիքներ դրանց տեսակների, առաջացման պատճառների, երեխաների տարիքային վախերի և ագրեսիվ վարքի հաղթահարման մեթոդների վերաբերյալ: Սեմինարներն անցան ակտիվ, համագործակցային եղանակով, մասնակիցները ներկայացրեցին իրենց անձնական փորձը, առաջարկեցին երեխաների սեռական դաստիարակության ոլորտում առկա բացերի լրացման, վախերի և ագրեսիաների հաղթահրման ընթացքում առաջացող խնդիրների լուծման վերաբերյալ սեփական մեթոդները:
Փետրվարի 5-ին ծրագրի շրջանակներում իրականացված սեմինարը վերաբերվում էր երեխաների մոտ վնասակար սովորությունների առաջացման պատճառներին, դրանց հետևանքներին և հաղթահարման մեթոդներին: Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան, թե ինչպիսի գործոններ են ազդում երեխաների մոտ վնասակար սովորությունների առաջացմանը, ինչպես և ինչ մեթոդներ պետք է կիրառել, որպեսզի այդ սովորությունների թողած հետևանքները երեխաների համար անդառնալի չլինեն և հաղթահարվեն:
Ծնողների համար փետրվարի 12-ին իրականացված սեմինարը վերաբերում էր աշխատանքի դիմելու և CV-ներ կազմելու հմտությունների զարգացմանը: Մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես պետք է վերլուծել սեփական մասնագիտական կարողությունները, ինչպես և որտեղ փնտրել համապատասխան աշխատանք, ինչպես և ինչ ձևաչափով կազմել CV-ն, սեփական հնարավորություններն օբյեկտիվ և լավագույնս ներկայացնելու համար: Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան սեփական CV-ն կազմելու առաջադրանք, որը սեմինարավարի հետ միասին կդիտարկվի և վերջնական տեսքի կբերվի հաջորդ հանդիպման ընթացքում:
Սթրեսի կառավարմանն էր վերաբերում փետրվարի 13-ին իրականացված հանդիպումը: Մասնագետ հոգեբանը ծնողական ակումբի անդամներին ներկայացրեց, թե ինչ է սթրեսը, դրա հոգեբանական բնութագիրը, փուլերը, տեսակները, առաջացման պատճառներ, սթրեսի կառավարման միջոցներն ու եղանակները: Մասնակիցները նաև սովորեցին մի քանի գործնական վարժություններ՝ սթրեսային վիճակից արագ դուրս գալու համար:
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ փետրվարի 12-ի հանդիպման շարունակությունը: Նախորդ սեմինարի ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ սեփական մասնագիտական կարողությունների վերլուծման և գնահատման, աշխատանք որոնելու գործընթացը առավել արդյուվետ իրականացնելու, CV-ներ կազմելու հմտությունների վերաբերյալ: Սեմինարի ավարտին ստացան հանձնարարություն կազմելու սեփական CV-ները: Այս հանդիպման ընթացքում դասընթացավարի հետ միասին դիտարկվեցին CV-ները, մասնակիցները ստացան խորհուրդներ դրանք առավել կատարելագործելու, հարցազրույցներին ներկայանալու, սեփական մասնագիտական կարողությունները և անձնային որակները գործատուին համապատասխան կերպով ներկայացնելու վերաբերյալ:
Մարտի 3-ին ծնողների համար անցկացվեց տեղեկատվական հանդիպում սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների վերաբերյալ: Մասնակիցներիը տեղեկացան Հայաստանում առկա իրավիճակի, վիճակագրության մասին, տեղեկացան պտղի սեռի խտրական ընտրության դեմ տարվող պետական և հասարակական գործընթացներին, պայքարի մեթոդներին և միջոցներին:
Մարտի 4-ը ֆիլմի դիտման օր էր: Ծնողական ակումբի անդամներն ու ծրագրի երիտասարդ մասնակիցները դիտեցին «Տղաները վերադառնում են» ֆիլմը, որը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա և պատմում է հոր և իր երկու որդիների բարդ ու շատ հուզիչ հարաբերությունների մասին։ Կարո՞ղ է արդյոք հայրը փոխարինել մորը, արդյո՞ք միայն մեծ սերը բավական է երեխաներ մեծացնելու համար, ինչպ՞ես են 3 "տղամարդ" ապրում ու հարաբերություններ կառուցում, երբ նրանցից յուրաքանչյուրն իր վիշտն ունի հոգու խորքում:
Դիտման ողջ պրոցեսն ընթացավ քննակումներով, մասնակիցներն իրենց տեսակետները հայտնեցին հերոսների գործողությունների, վարքի, որոշումների վերաբերյալ՝ ծնողավարման սեփական փորձով և մոտեցումներով կիսվելով ներկաների հետ:
Մարտի 18-ին անցկացվեց Ծնող-երեխա կոնֆլիկտների կառավարում թեմայով դասընթաց: Մասնակիցները «Բանսարկված գայլը» հեքիաթի և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման վերաբերյալ գործնական վարժությունների միջոցով ձեռք բերեցին հմտություններ երեխաների հետ շփումների ժամանակ:
Մարտի 24-ին և ապրիլի 1-ին ծնողական ակումբի անդամների համար անցկացվեց դասընթաց առողջ ապրելակերպ և սննդի անվտանգւթյուն թեմայով: Առողջ ապրելակերպի և սննդի անվտանգության վերաբերյալ սեմինարների ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին առողջ ապրելակերպի, վնասակար սովորությունների ճանաչման և դրանցից ազատման, մարմնի և հոգու խնամքի, առողջ սնունդի, սեփական սննդակարգի պահպանման, տարբեր մթերքների սննդային արժեքների, դրանց պահպանման և օգտագործման չափերի և պայմանների վերաբերյալ։
Ապրիլի 14-ին մասնագետ հեգեբանի կողմից անցկացվեց ծնող-երեխա երկխոսության հաստատում, ընտանիքի հոգեբանություն թեմայով սեմինար:
Սեմինարի մասնակիցները ստացան գիտելիքներ արդյունավետ ծնողավարության, ծնողավարման ոճերի, երեխաների կարգապահության համար արդյունավետ մեթոդների կիրառման վերաբերյալ։
Ծնողները և երեխաները միասին մասնակցեցին սոցիալական նախաձեռնությունների առաջարկների մշակման թվով 4 սեմինարների, որոնց ընթացքում սովորեցին իրականացնել կարիքի գնահատում, վեր հանել համայնքում առկա խնդիրները, դրանք համապատասխան կերպով ձևակերպել և դարձնել հայտ: Այնուհետև ընտրվեց խնդիրներից մեկը՝ Էջմիածին քաղաքի Կամո-Շահումյան փողոցների հատման խաչմերուկի բարեկարգում ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան՝ մարդկանց, հատկապես երեխաների անվտանգության բարձրացման նպատակով:
«Անվտանգ համացանց» թեմայով սեմինարներ
Ծնողական ակումբի անդամները և երեխաները նոր գիտելիքներ ստացան համակարգիչների, համացանցի, կիբերհանցագործությունների և դրանցից պաշտպանվելու, համացանցում անվտանգության ապահովման գործիքների և կանոնների, համացանցում և սոցիալական կայքերում երեխաների անվտանգության պահպանման և ծնողական վերահսկողության վերաբերյալ։
«Անվտանգ համացանց» թեմայով սեմինարներ մանկավարժների համար
Թվով 5 սեմինարների ընթացքում Էջմիածնի դպրոցներից 8 ինֆորմատիկայի մանկավարժ ունեն առավել խորը գիտելիքներ համացանցից անվտանգ օգտվելու, տեղեկատվությունը ֆիլտրող ծրագրերի օգտագործման, կիբերհանցագործությունների տեսակների, սոց. ցանցերից օգտվելու և արդյունավետ ծնողական վերահսկողություն իրականացնելու, ՀՀ-ում և աշխարհում անչափահասների նկատմամբ համացանցի միջոցով իրականացված հանցավոր դեպքերի, դրանց կանխարգելման միջոցառումներին, համակարգչից և համացանցից կախվածություն ունեցող երեխաների հետ վարվեցողության, երեխաների համակարգչից օգտվելու ժամանակի և կարգի ճիշտ բաշխման և վերահսկման վերաբերյալ:
«Անվտանգ համացանց» թեմայով սեմինարներ դպոցների աշակերտների ծնողների համար
Էջմիածնի դպրոցների աշակերտների շուրջ 80 ծնող մասնակցեց մանկավարժների կողմից իրականացվող սեմինարներին և նոր գիտելիքներ ստացան համակարգիչների, համացանցի, կիբերհանցագործությունների և դրանցից պաշտպանվելու, համացանցում անվտանգության ապահովման գործիքների և կանոնների, համացանցում և սոցիալական կայքերում երեխաների անվտանգության պահպանման և ծնողական վերահսկողության վերաբերյալ։
Սոցիալական նախաձեռնություններ
Փետրվարի 26-ին ծնողական ակումբը իրականացրեց սոցիալական նախաձեռնություն՝ աջակցելով Հովսեփյան Զենֆիրայի ընտանիքին: Զենֆիրան միայնակ մեծացնում է իր 4 անչափահաս փոքրիկներին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի տաղանդավոր է: Ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում, եկամտի միակ աղբյուրը 11 ամյա Մարիամի հաշմանդամության թոշակն է: Փոքրիկների աճի ու զարգացման համար անհրաժեշտ է սնունդ, որն էլ հնարավորության սահմաններում փորձեցին ապահովել ծնողական ակումբի անդամները` սեփական ձեռքերով պատրաստեցին կերակուր, քաղցրավենիք և տարան նրանց տուն: Տաղանդաշատ երեխաներն էլ շնորհակալություն հայտնեցին ակումբի անդամներին՝ խաղացին իրենց կողմից բեմադրված «Բարեկենդանը» ներկայացումը, երգեր և բանաստեղծություններ նվիրեցին:
Ծնողական ակումբի և երեխաների խմբի կողմից մշակված սոցիալական նախաձեռնությունը իրականացվեց Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ, որի արդյունքում բարեկարգվեց Էջմիածին քաղաքի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկը՝ դառնալով ավելի ապահով մարդկանց, հատկապես երեխաների համար։