Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնն արդեն ունի իր առաջին աջակիցները


«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Չառլի Թակեսեանին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքից «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ին նվիրած դյուրակիր համակարգչի համար:

Ինովացիոն էթնիկ կենտրոնի նպատակն է զարգացնել մարզային ինովացիոն ենթակառուցվածքները, Արմավիրի մարզի երիտասարդների համար ստեղծել տեխնոլոգիական հնարավորություններ և աջակցել նորարար գաղափարների կյանքի կոչմանը։

Կենտրոնի մշտական գործընկերն և աջակիցն է «Արփինետ» ընկերությունը։