Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնն արդեն ունի իր առաջին աջակիցները

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ը շնորհակալություն է հայտնում «Լոկատոր» ՓԲԸ-ին կենտրոնը սերվերային և ցանցային սարքավորումներով (Dell, Fujitsu, Cisco) համալրելու համար:

Ինովացիոն էթնիկ կենտրոնի նպատակն է զարգացնել մարզային ինովացիոն ենթակառուցվածքները, Արմավիրի մարզի երիտասարդների համար ստեղծել տեխնոլոգիական հնարավորություններ և աջակցել նորարար գաղափարների կյանքի կոչմանը։

Կենտրոնի մշտական գործընկերն և աջակիցն է «Արփինետ» ընկերությունը։