«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տոնեցինք երեխաների պաշտպանության միջազգային օրը

Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տոնեցինք երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ներկաներին ողջունեցին ՀՄԽ-ի Մանուկների Թագավորության թագավորն ու թագուհին, որից հետո իր շնորհավորական խոսքը հղեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցը: Այնուհետև եղան ինտերակտիվ խաղեր ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի սաների և մայրիկների միջև, որոնց հաղթողները պարգևատրվեցին նվերներով: Միջոցառումը ուղեկցվեց տոնական երգերով, ինչպես նաև ՀՄԽ-ի մանկական պատկերասրահում բացվեց Արվեստաց դպրոցի սաների նոր աշխատանքների ցուցադհանդեսը: