«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի այցը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ը

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ այցելեցին «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը, տնօրեն Արման Ներսիսյանը, «Արփինետ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը և «Արմիքս» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայման ընդհանուր ճանապարհներ, տեխնոլոգիական ձեռներեցության խթանման, երիտասարդների կարողությունների զարգացման և «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի իննովացիոն ծրագրերի տեխնիկական վերազինման հետ կապված մի շարք հարցեր: 
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը ՀՄԽ-ին նվիրեց ՄԱՉԱՆԵՆՑ.ՀԱՅ դոմենի գրանցման հավաստագիր: