Մանուկների Թագավորությունը տոնեց հիմնադրման 10 ամյակը

Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի Մանուկների Թագավորությունը տոնեց հիմնադրման 10 ամյակը:
Ներկաներին ողջունեցին Մ.Թ.-ի թագավորն ու թագուհին, որից հետո իր շնորհավորական խոսքը հղեց Մ.Թ.-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Այնուհետև պալատական երաժիշտները կատարեցին տոնական երգեր, իսկ իշխանները և իշխանուհիները ներկաներին նվիրեցին ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՎԱԼՍ: Տոնակատարության ավարտին նիստերի դահլիճում տեղի ունեցավ պալատական խորհրդակցություն, որի ընթացքում թագավորության անդամները պատմեցին իրականացված ծրագրերի մասին, քննարկեցին գործունեության ընդլայման նոր ուղիները: