«Ծաղկազարդ պատուհանագոգ» թեմայով մրցույթ ՀՄԽ-ում

Շուրջ մեկ ամիս է ինչ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում հայտարարված էր «ծաղկազարդ պատուհանագոգ» թեմայով մրցույթ:
Մրցույթի մասնակից Արվեստաց դպրոցի նկարչության և խեցեգործության դասարանները պետք է յուրովի զարդարեին պատուհանագոգերը և մեկ ամսվա ընթացքում անցորդների և ժյուրիի կարծիքների հիման վրա պետք է ընտրվեր հաղթողը: Այսօր ամփոփեցինք մրցույթի արդյունքները և հաղթող ճանաչվեց նկարչության դասարանը: Շնորհավորում ենք նկարչության սաներին և ցանկանում նորանոր ստեղծագործական աշխատանքներ: